Չհամարձակվեք գերիների վերադարձի հարցը էժան քաղաքական շահարկումների թեմա սարքեք. Տարոն Չախոյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոմանք կերազեին, որպեսզի մեր գերեվարված եղբայրներից և ոչ մեկը մինչև ընտրություններ չվերադառնար հայրենիք, որպեսզի կարողանային էժան շահարկումներով իշխանութանը մեղադրել անգործության մեջ։
Իսկ երբ քիչ առաջ պարվեց, որ մեր՝ գերեվարված եղբայրներից 15-ն արդեն ճանապարհին են ու վերադառնում են, իրենց ընդդիմադիր հռչակած, հանդերձյալ աշխարհից հարություն առնելու փորձեր անողները սկսեցին շահարկել էժան ստեր, թե գերիներին Ադրբեջանը վերադարձնում է հետագայում դրա դիմաց տարածքներ ստանալու նպատակով։
Չհամարձակվեք գերիների վերադարձի հարցը էժան քաղաքական շահարկումների թեմա սարքեք։
Տարածած էժան ստերն էլ ձեզ չեն փրկի, հունսի 20-ին քաղաքացին իր կամարտահայտմամբ կկնիքի ձեր դատավճիռը»,- գրել է նա։
Կարծիքներ