Թող made in Armenia պիտակը լինի գերակշռող մեր բոլոր գնումների մեջ. Արման Աբովյան

Թող made in Armenia պիտակը լինի գերակշռող մեր բոլոր գնումների մեջ. Արման Աբովյան

Միայն "Made in Armenia"
...
Վերջերս ձեռքիս տակ հայտնվեցին տվյալներ, որ տարեկան Հայաստանը հարյուր միլլիոն դոլլարից ավել տարբեր ապրանքներ է ներկում Թուրքիայից,հասկանում եք չէ՞, որ դա նշանակում է ,որ մենք հոժար կամքով մեր թշնամու տնտեսության մեջ ահռելի գումար ենք ներդնում` գնելով օսմաններից տարբեր ապրանքներ և հիմնականում դա վերաբերվում է թեթև արդյունաբերության արտադրանքին։Զավեշտալի է և շատ մտահոգիչ։Ի՞նչ անել...արգելե՞լ թուրքական արտադրանքի ներկրումը,հհմմմ...տարբերակ է, իհարկե, բայց դրա հետ մեկտեղ բավական ծանր տարբերակ է:
Այնուամենայնիվ պետք է ինչ-որ մի ձև կանխարգելել և, ըստ իս, ամենաարդյունավետ տարբերակն է զարգացնել մեր հայրենական արտադրանքը և անել այնպես,որ այդ գումարները մնան Հայաստանում ,զարգացնեն մեր արտադրողներին ,որն ինքնըստինքյան կբերի թե՛ տնտեսական աճի, թե՛ տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի բացման։
Այդ իսկ պատճառով միանգամից ընդունեցի Արևիկ Նավոյանի Arevik Navoyanառաջարկը` սատարել մեր արտադրողներին և մասնակցեցի մի շատ կարևոր նախագծի և սեփական օրինակով գովազդել մեր արտադրողների տեքստիլ ապրանքները։
Մի խոսքով, կոչ եմ անում բոլորին գնել միայն հայկական արտադրանք: Ի դեպ, մերն անհամեմատ ավելի բարձր որակի է և իր որակի համեմատ շատ մատչելի։
Այսպիսով, ամենալավը մերն է և թող made in Armenia պիտակը լինի գերակշռող մեր բոլոր գնումների մեջ։
ՀԳ
Ֆոտոշարքում իմ հագին ամբողջ հագուստը,կոշիկները և նույնիսկ ժամացույցն ու ակնոցները հայկական են։Բա՛, ժողովո՛ւրդ ջան)

Հետևեք մեզ նաև Տելեգրամում