«Արչի», «Նիկո», «Կերի», «Բլեիզ», «Արմա»․ Բելառուսը Հայաստանի ՆԳՆ-ին 5 գերմանական հովվաշուն է նվիրել
Կառավարության այսօրվա նիտում որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին որոշում է կայացվել:
Նախագծով առաջարկվել է ընդունել Բելառուսի ՆԳՆ-ի կողմից նվիրատվության կարգով Հայաստանին հանձնված ծառայողական շները:
Հայաստանի ՆԳՆ ոստիկանության և Բելառուսի ՆԳՆ միջև երկկողմ համագործակցության շրջանակներում Բելառուսի ներքին գործերի նախարարության պատվիրակության այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ծառայողական շների նվիրատվության մասին:
Սրա արդյունքում կբարելավվի Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայության վարչության շնավարժության բաժնի գործունեությունը, հնարավորություն կընձեռվի համալրել ավելի երիտասարդ և որակական հատկանիշներով օժտված շներով:
Խոսքը 5 գերմանական հովվաշների մասին է, որոնց անուններն են՝ «Արչի», «Նիկո», «Կերի», «Բլեիզ» և«Արմա»:
Կարծիքներ