«Մեծ յոթնյակ»-ը մտադիր է ռուսական նավթի գնի վերին շեմ սահմանել
«Մեծ յոթնյակի» երկրները հայտարարել են լայն կոալիցիա ստեղծելու մտադրության մասին ՝ ռուսական նավթի գնի վերին շեմը համատեղ սահմանելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Interfax»-ը, այս մասին ասվում է «G7» երկրների ֆինանսների նախարարների հրապարակված հայտարարության մեջ։
«Մենք ցանկանում ենք ստեղծել լայն կոալիցիա՝ առավելագույնի հասցնելու մեր միջոցառումների արդյունավետությունը և կոչ ենք անում բոլոր երկրներին, որոնք դեռ ցանկանում են ներմուծել ռուսական նավթ և նավթամթերք, պարտավորվել դա անել սահմանված գնի շեմով կամ դրանից ցածր գնով», - ասվում է կայքում:
Նշվում է, որ գնի վերին շեմը կորոշվի ամբողջ կոալիցիայի կողմից և կհաստատվի մի շարք տեխնիկական պարամետրերի վրա հիմնված:
Կարծիքներ