Միլիոնատեր Դարստը 21 տարի առաջ կատարած սպանության համար դատապարտվել է ցմահ ազատազրկման

Միլիոնատեր Դարստը 21 տարի առաջ կատարած սպանության համար դատապարտվել է ցմահ ազատազրկման

Լոս Անջելեսի դատարանը Ռոբերտ Դարստին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ 2000 թվականին իր մտերիմ  Սյուզան Բերմանի սպանության համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Los Angeles Times-իը :

Սեպտեմբերին երդվյալ ատենակալները եռօրյա խորհրդակցությունից հետո Դարստին մեղավոր ճանաչեցին սպանության մեջ: Ըստ թերթի, դատավճռի կայացման ժամանակ 78-ամյա մագնատը ոչ մի բառ չասաց, և նրա պաշտպանը  չփորձեց պատժի մեղմացման միջնորդություն ներկայացնել:

2015 թվականին, «Jinx: The Life and Deaths of Robert Durst» վավերագրական ֆիմաշարի նկարահանումների ժամանակ, նա ակամայից խոստովանեց մի քանի սպանություն: «Դե, վերջ, դու բռնվեցիր: Ի՞նչ արեցի ես: Բոլորին սպանեցի», - ասաց նա, երբ մտավ լոգարան՝ առանց խոսափողը հանելու:

2015թ․ մարտին Դարստը ձերբակալվեց Լուիզիանա նահանգի Նոր Օռլեանում: Գործարարը կասկածվում է նաեւ 1982 թվականին իր առաջին կնոջ՝ Քեթլին Դերստի խորհրդավոր անհետացմանը ներգրավվածության մեջ։

 


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում