Անահիտ Մանասյանը մեկնաբանել է արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին խոսակցությունները
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասին խոսակցություններին։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նկատել է, որ այս պահին ինքն այնտեղ է, որտեղ պետք է լինի՝ շատ մեծ պատասխանատվությամբ։
«Ես հաճույքով կատարում եմ Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները։ Այլ մեկնաբանություններ այս հարցի հետ կապված չեմ ունենալու»,- ասել է նա։
Կարծիքներ