Էնթոնի Բլինքենը իր անունից կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

Էնթոնի Բլինքենը իր անունից կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր անունից կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին սահմանային վերջին լարվածության հետ կապված։ Ա1+-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր ինտենսիվ մարտերի մասին լուրերի կապակցությամբ։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ Մենք նաև կոչ ենք անում կողմերին ուղիղ և կառուցողական ներգրավվածություն ցուցաբերել՝ բոլոր չկարգաորած խնդիրները լուծելու համար, ներառյալ սահմանների դեմարկացիան։

Ինչպես նշվում է նոյեմբերի 15-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կամ դրանից բխող մնացած հարցերին բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում տալու անհրաժեշտությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում