Ուկրաինայի մարմնամարզության ֆեդերացիան հրաժարվել է մասնակցել միջազգային ֆեդերացիայի համագումարին
Ուկրաինայի մարմնամարզության ֆեդերացիան չի մասնակցի Ստամբուլում կայանալիք համագումարին Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչների մասնակցության պատճառով։ Նախկինում միջոցառումն արդեն հետաձգվել էր Նորվեգիայից՝ տեղի կազմակերպիչների կողմից այն անցկացնելուց հրաժարվելու պատճառով։
Ինչպես հայտնում է Արմսպորտը՝ Ուկրաինայի մարմնամարզության ֆեդերացիան հայտարարել է, որ բաց կթողնի Միջազգային ֆեդերացիայի համագումարը՝ Ռուսաստանի և Բելառուսի պատվիրակությունների մասնակցության պատճառով։
Ուկրաինայի ֆեդերացիան ասել է, որ համագումարին մասնակցելը իրավունք է, ոչ թե պարտավորություն, և իրենք հրաժարվում են դրանից։
Կոնգրեսը կանցկացվի Ստամբուլում նոյեմբերի 11-12-ը։ Սպասվում է, որ կոնգրեսին կմասնակցի մոտ 450 մարդ ավելի քան 150 երկրներից։
Կարծիքներ