ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ
Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկների կարողությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։
2020թ. ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ ուղղություններից մեկով.
1. մեքենայական ուսուցում
2. տվյալների ճարտարագիտություն
3. տվյալների վերլուծություն և վիճակագրություն
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը ներառյալ:
Հարցերի համար գործում է էլփոստ՝ [email protected], հեռախոս՝ 1-28:
Կարծիքներ