Դուք հայկական բալետի երախտավորներից եք, ում ստեղծագործական գործունեությունը բարձր գնահատանքի է արժանի. ՀՀ վարչապետի ուղերձը Ռուդոլֆ Խառատյանի 75-ամյակի կապակցությամբ

Դուք հայկական բալետի երախտավորներից եք, ում ստեղծագործական գործունեությունը բարձր գնահատանքի է արժանի. ՀՀ վարչապետի ուղերձը Ռուդոլֆ Խառատյանի 75-ամյակի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի 75-ամյակի կապակցությամբ:

«Հարգելի՛ պարոն Խառատյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ:

Դուք հայկական բալետի երախտավորներից եք, ում ստեղծագործական գործունեությունն ու բալետային արվեստի հայկական ավանդույթների զարգացման գործում անուրանալի ներդրումը բարձր գնահատանքի են արժանի:

Ձեր ստեղծագործական վերելքը կապված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարեգրության ոսկե ժամանակաշրջանի հետ, իսկ Պ. Չայկովսկու, Ս. Պրոկոֆևի, Ա. Խաչատրյանի, Է. Հովհաննիսյանի բալետային ստեղծագործություններում կերտած անմոռանալի դերակատարումները բալետի հայկական դպրոցի և ընդհանրապես բալետի կատարողական արվեստի բացառիկ դրսևորումներից են:

Ուրախ եմ, որ հաջողությամբ շարունակում եք Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցել բալետի արտիստների նոր սերնդին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ հետագա գործունեության մեջ»,- ասված է ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում