Բոլոր նախադրյալները կան, որ 2024 թվականը լինելու է մեծ հաջողությունների տարի. Արայիկ Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով 2024-ի գալստյան առիթիվ:
«Բոլոր նախադրյալները կան, որ այն լինելու է մեծ հաջողությունների տարի:
Բաց մի՛ թողեք առաջընթացի, զարգանալու, ուժեղանալու ու պետությունն ուժեղացնելու հնարավորությունները: Դրանք շատ են լինելու:
Ու ամենակարևորը՝ չվախենալ փոփոխություններից, վախենալ լճացումից»,- գրել է Հարությունյանը:
Կարծիքներ