Լեհաստանում ռուսական հրթիռների ընկնելու մասին հայտարարությունը սադրանք է․ ՌԴ ՊՆ-ն հերքում է իր առնչությունը

Լեհաստանում ռուսական հրթիռների ընկնելու մասին հայտարարությունը սադրանք է․ ՌԴ ՊՆ-ն հերքում է իր առնչությունը

Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին լեհական ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց հայտարարությունները կանխամտածված սադրանք են, որ ունեն էսկալացիայի նպատակո։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն՝ նշեկով, որ ռուսական ԶՈւ-ն ուկրաինա-լեհական սահմանի մոտ թիրախներին հարվածներ չի հասցրել: 

Հիշեցնենք՝ ավելի վաղ լեհական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել։ 

Լրատվամիջոցները պնդում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Պշևոդով գյուղի մոտ։ Հրթիռները հարվածել են հացահատիկի չորանոցին։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ մահացել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում