ԱՄՆ դեսպան. Վաշինգտոնը չի տեսնում Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակից զրկելու ճանապարհ
ԱՄՆ վարչակազմն այժմ չի տեսնում Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակից զրկելու հնարավորություն, սակայն կփորձի մեկուսացնել Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը ՝ ուրբաթ օրը հրապարակված ամերիկյան PBC հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում ։
Նա հայտարարել է, որ «Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է»։ «Ես լիովին տեղյակ եմ և համակրում եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսակետին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, նրա կարծիքով, դանդաղ է գործել»,- հավելել է Թոմաս-Գրինֆիլդը։
«Ես նաև տեղյակ եմ նրանց [Կիևի] խնդրանքին՝ վերանայել Ռուսաստանի կարգավիճակը՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ, բայց Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ է, ես հնարավորություն չեմ տեսնում, որ դա հիմա ինչ-որ կերպ փոխվի: Բայց մենք կշարունակենք փորձել մեկուսացնել նրանց»,- ասել է ԱՄՆ դեսպանը։
Կարծիքներ