Հութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի և ամերիկյան նավերի վրա։
Եմենի հութի ապստամբ շարժումը Անսար Ալլահը հրթիռային հարված է հասցրել Ադենի ծոցում գտնվող իսրայելական MSC Silver նավի վրա։ Այս մասին ասված է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիայի հայտարարության մեջ։
Սարիան նաև պնդում է, որ հութիները «գործողություն են իրականացրել, որը ներառում է անօդաչու սարքերի հարվածներ իսրայելական թշնամու զգայուն թիրախների դեմ» Կարմիր ծովի Էյլաթ քաղաքում: Իսրայելի պաշտպանության բանակը չի հաստատել այս տեղեկությունը։
Կարծիքներ