«Ռազմավարի պուրակ»՝ սեփական վախերի փաստավավերագրում. «Հայաստանի Հանրապետություն»
«Բաքվում բացված այսպես կոչված «ռազմավարի պուրակի» բացումը Ալիեւի երկու գերնպատակի սպասարկմանն է ուղղված: Վերջինս դրանով փորձում է առաջին հերթին իրեն, այնուհետեւ իր 100-ամյա պետության քաղաքացիներին ներշնչել, որ արցախյան պատերազմում Ադրբեջանն է հաղթել: Իրականում տվյալ պատերազմում այդ պետությունն ապահովել է միայն կենդանի ուժի եւ զինտեխնիկայի սեփական կորուստները, որոնք բազմապատիկ ավելի են պաշտոնական ներկայացված թվերից: Ադրբեջանը պատերազմի ելքի հետ մեծ հաշվով կապ չունի, այն ապահովել է Թուրքիան՝ վերջինիս դաշնակից այլ պետությունների եւ ջիհադիստ ծայրահեղական զինյալների հետ միասին: Ալիեւը սա լավ գիտի եւ հիմա նման միջոցառումներով փորձում է «հաղթանակի» զգացումը պարտադրել Ադրբեջանի հանրությանը: Մյուս կողմից էլ՝ «հաղթանակի» մասին պարբերական շոուներով Ալիեւն իրականում ի ցույց է դնում սեփական վախերը, որոնք ունի իր ռեժիմի պահպանման ու Արցախի հարցում, եւ պետք է փաստել, որ դրանք այս դեպքում հիմնավոր են ու արդարացված»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ