Խաշթառակ գյուղի 6-ամյա երեխան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է. Միքայել Մելքումյան
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեծ ցավ ապրեցի՝ իմանալով, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 6-ամյա երեխան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է:
Սա խայտառակություն է:
Փաստորեն հասարակությունը, և առաջին հերթին՝ համայնքը, չկարողացավ պաշտպանել երեխային:
Հաստատ այդ ընտանիքի երեխաները դուրս են եկել, խաղացել, շփվել մարդկանց, համայնքի մյուս հասակակից երեխաների հետ, մյուսները՝ ավելի ավագները հաճախել են դպրոց:
Եվ ի՞նչ: Ոչ ոք ոչ մի բան չի նկատել, որովհետև քար անտարբերություն է եղել:
Բա ինչի՞ համար են համայնքի ավագանին, գյուղի մեծերը, ավագները, եղանակ ստեղծողները:
Այս դեպքն աննախադեպ դաժան է:
Պատկերացնում եմ, թե ինչ հոգեկան ապրումներով են մեծանալու 6-ամյա երեխայի քույր-եղբայրները:
Հանրությունը պետք է սթափվի:
Համայնքապետարանի գործունեությունը միայն գումար հավաքելը և բաշխելը չէ: Համայնքապետարանի գործունեությունն առաջին հերթին բնակիչներին լավ ճանաչելն ու նրանց հոգսերը թեթևացնելն է, առողջ և բարոյական մթնոլորտի ձևավորումն է:
Իսկ տվյալ դեպքում այդ ընտանիքում բարոյական արժեքներն իսպառ վերացած են եղել, ցավոք ...
Սիրելի՛ հայրենակիցներ, Մեծ ցավ ապրեցի՝ իմանալով, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 6-ամյա երեխան, այդպես էլ...
Опубликовано Mikayel Melkumyan Вторник, 25 августа 2020 г.
Կարծիքներ