Ջո Բայդենն այս պահին ավելի մոտ է հաղթանակին

Ջո Բայդենն այս պահին ավելի մոտ է հաղթանակին

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ստացել է ընտրողների մանդատը և շուտով կդառնա պետության ընտրված ղեկավար:

«Սա երջանիկ օր է մեր երկրի համար»,- ասել է Փելոսին:

Դոնալդ Թրամփն էլ անընդունելի է համարել այսօրինակ հայտարարությունները՝ պարզաբանելով «Բայդենն իրավունք չունի հայտարարել, որ հաղթող է դարձել, քանի դեռ շարունակվում են դատական պարզաբանումները»:

Ի դեպ, Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեն հայտարարել է Թրամփի ընտրապայքարում դատական ծախսերի համար դրամահավաքի մասին:

Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենն այս պահին ավելի մոտ է հաղթանակին ու 270 ձայն հավաքելուն, քան նախագահ Դոնալդ Թրամփը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում