Թուրքիայի և ԱՄԷ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հոկտեմբերի 12-ին հեռախոսազրույց են անցկացրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ղեկավարները քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները։
Զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Իսրայելի և Պաղեստինի միջև հարաբերությունների դեէսկալացիային կարելի է հասնել միջազգային հանրության, առաջին հերթին, տարածաշրջանի երկրների դրական քայլերի շնորհիվ։
Կարծիքներ