Աշխարհում կորոնավիրուսով մեկ օրում վարակվելու նոր առավելագույն ցուցանիշ է գրանցվել․ ԱՀԿ

Աշխարհում կորոնավիրուսով մեկ օրում վարակվելու նոր առավելագույն ցուցանիշ է գրանցվել․ ԱՀԿ

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը ողջ աշխարհում գերազանցել է 50 266 033-ը՝ վերջին 24 ժամում ավելանալով ավելի քան 677 հազարով, ինչն նոր առավելագույն ցուցանիշ է մեկօրյա կտրվածքով:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ մահվան ելքով դեպքերի թիվը վերջին մեկ օրում ողջ աշխարհում ավելացել է ավելի քան 8000-ով՝ գերազանցելով 1,25 մլն-ը:

ԱՀԿ-ի ստացած տվյալներով՝ ողջ աշխարհում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 677 806 մարդ: Նախորդ ռեկորդային ցուցանիշը 594 756-ն է եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում