Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայի մարտի 21-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.35%-ով և կազմել 2266.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.69%-ով և կազմել 8757.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.11%-ով և կազմել 2094.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.24%-ով և կազմել 22514.00 դոլար, անագի գինն աճել է 1.27%-ով և կազմել 23039.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.73%-ով և կազմել 2864.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.23%-ով և կազմել 68078.67 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34180.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
Կարծիքներ