Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախագահի խորհրդական, դեսպան Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։
Կարծիքներ