Մալայզիայում ջրհեղեղների պատճառով ավելի քան 11 հազար մարդ է տարհանվել
Մալայզիայի մի քանի շրջաններում սաստիկ ջրհեղեղների պատճառով տարհանվել է ավելի քան 11 հազար մարդ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Իսմայիլ Սաբրի Ջեյկոբը։
«Շատ մարդիկ փակված են իրենց տներում, մինչդեռ ոմանք արդեն ութ ժամ է, ինչ ավտոբուսներում են: Ես հրշեջ-փրկարար ծառայությանը հրամայեցի անհապաղ օգնել նրանց», - մեջբերում է վարչապետին տեղական The Star թերթը : Կառավարության ղեկավարի խոսքով՝ տարհանման կենտրոններ են ուղարկվել ընդհանուր առմամբ 11384 մարդ, 4500 ընտանիք տուժել է տարհանումից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր հրատարակությունը, մի քանի շրջաններում ջրհեղեղները դարձել են ամենահզորը վերջին 40 տարվա ընթացքում։ Ազգային հիդրոգրաֆիական կենտրոնը նախազգուշացրել է երկրի արևմտյան ափին առատ տեղումների և բուռն քամիների մասին:
Կարծիքներ