Ալիևը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը խաղաղության օրակարգին խթանող իրադարձություն է համարում

Ալիևը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը խաղաղության օրակարգին խթանող իրադարձություն է համարում

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը, որը կազմակերպվելու է Գրանադայում, կարող է խթանել տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացմանը։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս կարծիքը հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին:

«Նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Գրանադայում կայանալիք հանդիպումը խթան կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացման համար», - ասվում է  Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ մղելու պատմական հնարավորություններ են ստեղծվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում