ԱԽ քարտուղարը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ. ընդգծվել է երկրների տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը

ԱԽ քարտուղարը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ. ընդգծվել է երկրների տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը

Հոկտեմբերի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր և շեշտել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը և մասնավորապես կարևորել տնտեսական փոխգործակցությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում