ՄԻՊ նախաձեռնությամբ ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցեր են քննարկվել
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչների հետ մայիսի 21-ին անցկացրել է աշխատանքային քննարկում։
Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ասորական համայնքի ներկայացուցիչներ։
Քննարկվել են ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող որոշ հարցեր։
Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը իր աշխատանքի կարևոր ուղղություններից են։
Չափազանց կարևոր է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, լեզվի, կրոնի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը:
Պաշտպանն ու հանդիպման մասնակիցները երկուստեք շնորհակալություն են հայտնել բովանդակալից քննարկման համար:
Կարծիքներ