Հերոսների նկարների համար նախատեսվում է հատկացնել նոր տարածք․ պարզաբանում

Հերոսների նկարների համար նախատեսվում է հատկացնել նոր տարածք․ պարզաբանում

Ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկությունների, որ Արարատ քաղաքի երկկողմանի փողոցից և կենտրոնական հրապարակի հարակից տարածքից հեռացվել են հերոսների նկարները, Արարատի համայնքապետարանը պարզաբանում է․

«Վերոնշյալ վայրերում տեղակայված նկարները, որոնք պատրաստված էին պաստառից, արդեն վաղուց վնասվել էին քամու, անձրևի և փոշու հետևանքով, գտնվում էին շատ վատ վիճակում և այլևս ենթակա չէին վերականգման։ Ելնելով վերոգրյալից, որ տարածքն անընդհատ գտնվում էր նաև մեքենաների ջրային և այլ արտանետումների տարածքում՝ համայնքապետարանի կողմից նախատեսվում է հատկացնել նոր տարածք հերոսների նկարների համար՝ զերծ մնալու համար վերոնշյալ բոլոր խանգարող հանգամանքներից։



Նշենք նաև, որ նկարները տեղանքից հեռացվել էին դեռևս մեկ տարի առաջ։ Եվս մեկ անգամ հանրությանը կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ կեղծ տեղեկություններ տարածելուց»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում