Բասկետբոլի կանանց առաջնությունում մեկնարկեցին առաջին տուրի խաղերը
Մեկնարկեցին Հայաստանի կանանց բասկետբոլի առաջնության խաղերը:
Այս մասին հայտնում է այս մարզաձևի ֆեդերացիան: «Լես Ֆոքսեսը» հաղթեց առաջին խաղում
Կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին խաղում «Լես Ֆոքսեսը» հյուրընկալվելիս 101:47 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Գյումրի» ակումբի նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Արմինե Արմուտյանը (Գյումրի), ով վաստակեց 22 միավոր։
Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:
Կարծիքներ