Ստավրոպոլի մարզում բերման են ենթարկվել ԻՊ-ի անչափահաս անդամներ
ԻՊ ահաբեկչական կազմակերպության հինգ անդամներ բերման են ենթարկվել անցած շաբաթ Ստավրոպոլի մարզում, որոնց շրջանում, ըստ նախնական տվյալների, եղել են անչափահասներ, կիրակի «Ինտերֆաքսի»-ին հայտնել է իրավիճակին տեղեկացված աղբյուրը:
«Անցած շաբաթ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Ստավրոպոլի մարզում բերման է ենթարվել հինգ երիտասարդ տղամարդ, որոնք երդվել են ԻՊ-ից միջազգային ահաբեկիչներին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածների շարքերում կան անչափահասներ:
«Ներկայում ստուգվում է խմբի ներգրավվածությունն ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների գործում, պարզվում են ահաբեկիչների հետ հնարավոր կապերի հանգամանքները»,-ասել է աղբյուրը:
«Ինտերֆաքսը» չի ստացել այդ տեղեկատվության պաշտոնական հաստատումը:
Կարծիքներ