Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում՝ նոյեմբերի 24-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ:

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 24-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-27-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում