Հսկայական 23-մետրանոց կետը կարճ ժամանակով ափ է շպրտվել Ինդոնեզիայում

Հսկայական 23-մետրանոց կետը կարճ ժամանակով ափ է շպրտվել Ինդոնեզիայում

Հսկայական 23-մետրանոց կետը կարճ ժամանակով ափ էր շպրտվել Ինդոնեզիայում, սակայն չէր հաջողվել պարզել, թե ինչպես է սատկել ծովային կաթնասունը, հայտարարել է բնության պահպանության ծառայության աշխատակիցը, հաղորդում է AFP-ը։

Հետաքրքրասեր մարդիկ հավաքվել էին Կուպանգ քաղաքի ափին, երբ պաշտոնյաները փորձում էին հասկանալ՝ ինչ անել սատկած կենդանու հետ։ Սակայն հսկայական կետը հետ էր շպրտվել ծով։

«Մենք կարծում ենք, որ դա կապույտ կետ էր, սակայն չգիտենք, թե ինչն էր կենդանու մահվան պատճառը»,-ասել է պաշտոնյան։

Կապույտ կետերն ամենախոշոր կաթնասուններն են, որոնց քաշը հասնում է 200 տոննայի, իսկ երկարությունը՝ 32 մետրի։

National Geographic-ի տվյալներով՝ կետերի կյանքի միջին տեւողությունը 80-90 տարի է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում