«Ինտերը» փոխարինող է գտել Էրիկսենին
Միլանի «Ինտերի» ղեկավարությունը ցանկանում է թիմի կազմը համալրել նոր կիսապաշտպանով, հաղորդում է Calciomercato-ն:
«Ինտերը» դժգոհ է թիմի դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի խաղից և ցանկանում է փոխարինել նրան:
Միլանյան թիմի ուշադրության կենտրոնում է հայտնվել Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկո Ալարկոնը, որի հետ «Ինտերն» առաջիկայում բանակցություններ կսկսի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրիկսենի ծառայություններով հետաքրքրվում է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, որի մարզական տնօրեն Լեոնարդոն արդեն բանակցություններ է վարում 28-ամյա Էրիկսենի ներկայացուցիչների հետ:
Դանիացի ֆուտբոլիստն «Ինտեր» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Տոտենհեմից»:
Կարծիքներ