ՈՒԵՖԱ-ի 2023-ի Սուպերգավաթի անցկացման վայրը փոխվել է

ՈՒԵՖԱ-ի 2023 թվականի Սուպերգավաթի անցկացման վայրը Կազանից տեղափոխվել է Աթենքը։ Այս մասին տեղեկացրել է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Կազանը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի անցկացման իրավունք ստացել էր երկու տարի առաջ։
Նշվում է, որ Ռուսաստանից արդեն տեղափոխել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ու եվրոպական ֆուտբոլային մրցաշարերի տնային խաղերը, բասկետբոլի Եվրալիգայի խաղերը, «Ֆորմուլա-1»-ի ռուսական փուլը և այլ մրցաշարեր։
Կարծիքներ