Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկում է նոր չափանիշներով հարկային ծառայողների պատրաստման դասընթաց
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեկտեմբերի 8-ից սկսում է նոր չափանիշներով հարկային ծառայողների պատրաստման դասընթաց։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած և բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները։
«Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի հունվարի 8-ն է։
Ներկայացված դիմում-հայտերի հիման վրա ընտրված դիմորդների համար կանցկացվեն համակարգչային և մասնագիտական գիտելիքների ստուգումներ։ Ստուգումներին կհաջորդի դիմորդների կողմից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման փուլը, այնուհետև կկազմակերպվի ընդունելության հարցազրույց։ Հարցազրույցը հաղթահարած դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու կազմակերպվող անվճար նախապատրաստական դասընթացին՝ տեսական և գործնական փուլերով։
Դասընթացի գործնական մասը կանցկացվի հարկային տարբեր ստորաբաժանումներում, որի ավարտից հետո կկազմակերպվի մասնակիցների ավարտական քննություն։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և հարկային ծառայությունում աշխատանքի անցնելու հնարավորություն։
Մանրամասների կամ այլ հարցերի դեպքում կարող եք այցելել ՊԵԿ ուսումնական կենտրոնի կայքէջ կամ զանգահարել՝ 060 844 988, 060 844 986, 060 844 951 հեռախոսահամարներով»,- ասվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ