Երևանում 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երկաթյա գովազդային էլեկտրասյանը
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Պարույր Սարգսյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Ա. Ղանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա գովազդային վահանակի սյանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Փաստի առթիվ նույն գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Կարծիքներ