ԱՄՆ-ում տիեզերական տուրիզմի համար փորձարկել են Բեզոսի հրթիռը
ԱՄՆ-ում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը New Shepard հրթիռի երկրորդ փորձարկումն է անցկացրել,- հաղորդում է ABC7-ը: Փորձարկման ժամանակ հրթիռը բարձրացել է մոտ 100 կմ և անցկացրել թռիչքի ժամանակ մոտ 10 րոպե: Կապսուլան առաձնացել է հրթիռից մի քանի վայրկյան անց և 3 օդապարիկներով վերադարձել Երկիր: Իսկ հրթիռակիրը հետո հաջողությամբ վայրէջք է կատարել թռիչքուղու վրա: Կապսուլան ունի 6 նստատեղ: Փորձնական թռիչքը կատարվել է առանց օդաչուների մասնակցության:
Կարծիքներ