Հակաֆրանսիական ցույցերի վերսկսման պատճառով Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Պակիստանից

Հակաֆրանսիական ցույցերի վերսկսման պատճառով Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Պակիստանից

Ֆրանսիան Պակիստանում գտնվող իր բոլոր քաղաքացիներին կոչ է արել ժամանակավորապես հեռանալ երկրից՝ խուսափելու համար հակաֆրանսիական ցույցերից, որոնք տարածվել են երկրով մեկ:


Ինչպես հաղորդում է BBC News-ը, նախազգուշացումը տվել է Պակիստանում Ֆրանսիայի դեսպաանատունը՝ նշելով, որ ցույցերն ընդլայնվում են երկրի ողջ տարածքում: Այս շաբաթ վերսկսված ցույցերի մասնակիցների հետ տեղի ունեցած բախումների հետևանքով երկու ոստիկան է մահացել:

Ցույցերն, ընդհանուր առմամբ, սկսվել են ամիսներ առաջ, երբ Ֆրանսիան պաշտպանել էր Մուհամեդ մարգարեի կերպարով ծաղրանկարներ ցուցադրելու իրավունքը:

Անցյալ տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վճռական աջակցություն էր հայտնել խոսքի ազատությանը: Նրա հայտարարությունը հաջորդել էր ուսուցչի սպանությանը, որը նման ծաղրանկարներ էր ցույց տվել դասի ժամանակ:

Կատարվածը բողոքի ալիք էր բարձրացրել Պակիստանի մի շարք շրջաններում, որտեղ հորդորել էին բոյկոտել ֆրանսիական ապրանքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում