Պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Տաթև տանող ճանապարհը

Պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Տաթև տանող ճանապարհը

Հիմնանորոգվում է Հ-46‚ Տաթև տանող ճանապարհի 19.5կմ երկարությամբ հատվածը։

Այս մասին հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը:

Այս պահին կապալառու կազմակերպությունը տարբեր տեղամասերում իրականացնում է տարաբնույթ աշխատանքներ՝ հողային‚ հիմքի շերտի կառուցում‚ ասֆալտապատում‚ տեղադրվել են մայթերի եզրաշարերը‚ կատարվում է մայթերի սալարկում։

Աշխատանքներ են տարվում արհեստական կառուցվածքների վրա։

Ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից է իրականացվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում