Երկրորդ եռամսյակում Saudi Aramco-ի շահույթը նվազել է 73 տոկոսով
Երկրորդ եռամսյակում Saudi Aramco-ի շահույթը նվազել է 73 տոկոսով նավթի գների կտրուկ անկման պատճառով, քանի որ կորոնավիրուսի ճգնաժամը խափանում է համաշխարհային պահանջարկը, հաղորդում է Reuters-ը։
Մինչեւ հունիսի 30-ը եռամսյա կտրվածքով ընկերության շահույթը կազմել է 6.6. մլրդ դոլար՝ ի տարբերություն 2019 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված 24,7 մլրդ դոլարի։
Առաջին կիսամյակում Aramco-ի հասույթը նույնպես անկել էր 50 տոկոսով՝ հասնելով 23,2 միլիարդ դոլարի՝ ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակահատվածում 46,9 միլիարդ դոլարի։
Սաուդյան Արաբիան աշխարհում հում նավթի խոշորագույն արտահանողներից է, որը մեծապես տուժել է կրկնակի հարվածի հետեւանքով՝ ցածր գների եւ նավթահայթայթման կտրուկ կրճատման, որոնք ընդհանուր առմամբ լուրջ ազդել են նավթից ստացվող եկամուտների համար։
Ապրիլին եւ մայիսին նավթի գները նվազել էին նվազագույնը 20 դոլարով մեկ բարելի դիմաց, քանի որ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով պակասել էր պահանջարկը։
Կարծիքներ