«Նոա»-ն չպահպանեց հաղթական հաշիվը «Արարատ»-ի դեմ խաղում

«Նոա»-ն չպահպանեց հաղթական հաշիվը «Արարատ»-ի դեմ խաղում

 Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում կայացավ «Արարատ»-«Նոա» հանդիպումը:

Առաջին կեսում երկու թիմերից և ոչ մեկ չօգտագործեց իր հնարավորությունը և ակումբներն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսի մեկնարկին` 46-րդ րոպեին, «Նոա»-ն բացեց հանդիպման հաշիվը: Հարությունյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Իկեչուկվուն: «Արարատ»-ին հաջողվեց հաշվի հավասարությունը վերականգնել 70-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Մալաքյանն, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:  Ի վերջո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:

Այս տուրից հետո «Նոա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 23 միավոր, իսկ «Արարատ»-ը 31 միավորով 3-րդն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում