Հոնկոնգի իշխանությունները խստացնում են կարանտինային կանոնները աֆրիկացի ուղևորների համար
Հոնկոնգի իշխանությունները որոշել են էլ ավելի խստացնել կարանտինային միջոցառումները հարավային Աֆրիկայի ութ երկրներից ժամանող ուղևորների համար։ Կիրակի օրվանից նրանք պետք է անցնեն կարանտինի առաջին շաբաթը հատուկ կառավարական կարանտինային կենտրոնում, իսկ մնացած երկու շաբաթը հյուրանոցներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Dimsum Daily-ին:
Այս միջոցը միտված է կանխելու օմիկրոն կորոնավիրուսի նոր շտամի ներմուծման սպառնալիքը։
Հոնկոնգում հայտնաբերվել է օմիկրոն շտամով վարակվելու երկու դեպք։ Մեկը ներմուծվել է, մյուսը տեղի է ունեցել օդանավակայանի կարանտինային հյուրանոցում, որտեղ վիրուսը փոխանցվել է Հարավային Աֆրիկայից վարակված ուղևորի: Երկուսն էլ պատվաստվել են։
Կարծիքներ