Պատժամիջոցները ձախողված գործիքներ են, Արևմուտքը չի կարող դրանցով իր կամքը պարտադրել Իրանին
Պատժամիջոցները ձախողված գործիքներ են, արևմտյան երկրները չեն կարող դրանք օգտագործել Իրանին իրենց կամքը պարտադրելու համար: Թեհրանը բաց է երկխոսության համար, սակայն երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, այլ ոչ թե սպառնալիքների և ճնշումների վրա:
Այս մասին, ըստ Fars գործակալության, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
Երեքշաբթի օրը Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հայտարարությամբ սպառնացել են Իրանին նոր պատժամիջոցներով, ներառյալ օդային ծառայությունների երկկողմ համաձայնագրերի չեղարկումը՝ Թեհրանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը բալիստիկ հրթիռների ենթադրյալ մատակարարման պատճառով։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ այդ մեղադրանքները կեղծ են:
«Արևմտյան երկրները պետք է իմանան, և զարմանալի է, որ նրանք դա չգիտեն, որ պատժամիջոցները ձախողված գործիք են, և նրանք չեն կարող իրենց կամքը պարտադրել Իրանին պատժամիջոցներով թե՛ միջուկային ոլորտում, թե՛ այլ հարցերում»,- ասել է նախարարը։
Կարծիքներ