Հունաստանի վարչապետը խոստացել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը անվճար կլինի բոլոր հույների համար

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խոստացել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն անվճար կլինի բոլոր հույների համար, հաղորդում է AP-ն:
«Ես պնդում եմ, որպեսզի պատվաստանյութն անվճար լինի բոլոր հույների համար, քանի որ այս կառավարությունը իսկզբանե պատվաստանյութը որպես հանրային բարիք էր դիտարկում,- ասել է Միցոտակիսը:- Հենց այդ պատճառով այն անվճար կտրամադրվի բոլորին անխտիր»:
Անցած օրվա ընթացքում Հունաստանում ռեկորդային թվով կորոնավիրուսից մահվան եւ վարակման դեպքեր են գրանցվել. վարակման ավելի քան 3.300 եւ մահվան 50 դեմք: Ներկայումս Հունաստանում գրանցվել է ընդհանուր ավելի քան 66.600 դեպք, մահացել է 959 մարդ:
Կարծիքներ