Իրանի բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը ժամանել է Ռուսաստան

Իրանի բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը ժամանել է Ռուսաստան

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրավերով Մոսկվա է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը՝ Խաթամ ալ-Անբիայի կենտրոնական շտաբի համակարգողի տեղակալ, բրիգադային գեներալ Ալի Շադեմանիի գլխավորությամբ։ 

Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու «Բանակ-2024» 10-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովին, հայտնում է IRNA գործակալությունը:

Այցի ընթացքում Շադեմանին կհանդիպի Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև կայցելի նորագույն ռազմական տեխնոլոգիաների ցուցոդրություն, որոնք ներկայացված են «Բանակ-2024» միջազգային ռազմատեխնիկական ֆորումում՝ Մոսկվայի մարզի Պատրիոտ պուրակում։

Բացի այդ, այս միջոցառման շրջանակում բրիգադի գեներալը կհանդիպի և կխորհրդակցի այլ երկրների բարձրաստիճան զինվորական պատվիրակությունների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում