Վարչապետի ծառայողական ինքնաթիռի նշագծման համար 250.000 դոլար չի ծախսվել. տարածվող տեղեկությունը կեղծ է
Լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, թե Հայաստանի կառավարությունը նախորդ ամիս շուրջ 210 000 եվրո (250 000 ԱՄՆ դոլար) գումար է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական «Airbus A319» ինքնաթիռի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման համար։
Ծառայողական ինքնաթիռի նոր տեսքը քննարկումների առիթ դարձավ հատկապես ֆեյսբուքի հայկական տիրույթում։ Տեղեկությունը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին իրազեկում է «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը:
««Տեղեկատվության ստուգման կենտրոնին» կառավարությունից հայտնեցին, որ լրատվամիջոցների հիշյալ հրապարակումը ամբողջությամբ ապատեղեկատվություն է։
Վարչապետին սպասարկող օդանավի ներկման գործընթացի մանրամասները հանդիսանում է պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվություն և կարգավորվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքով»,-ասված է «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ի գրառման մեջ ։
Կարծիքներ