Թուրք սահմանապահները կհսկեն Հունգարիայի սահմանները
Թուրքիան 50 սահմանապահներ կուղարկի Հունգարիա, որտեղ ծառայության կանցնեն Սերբիայի և Ռումինիայի հետ սահմանին։ Համապատասխան արձանագրությունը ստորագրել են Հունգարիայի ներքին գործերի նախարար և փոխվարչապետ Շանդոր Պինտերը և Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն։ Այս մասին գրում է balkanist.ru պորտալը։
Հաղորդվում է, որ երկու երկրների զինվորականները համատեղ կիրականացնեն անօրինական միգրացիայի, թմրանյութերի մաքսանենգության և սահմանային հանցագործությունները կանխելու աշխատանքներ։
«Ցավոք, մենք բախվում ենք անդրսահմանային հանցագործությունների, ինչպիսիք են ահաբեկչությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և կիբերհանցագործությունը»,- ասել է Սուլեյման Սոյլուն։
Հարկ է նշել նաև, որ 2018 թվականից Հունգարիան հանդիսանում է դիտորդ Թուրքիայի կողմից ստեղծված Թյուրքական պետությունների կազմակերպությունում։
Կարծիքներ