Արցախի նախագահը սահմանադրական կարգի տապալման քրգործի շրջանակում հարցաքննության կկանչվի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, առաջիկայում հրավիրվելու է հարցաքննության։ Այդ մասին փոխանցեցին
ԱՀ դատախազության լրատվական բաժնից, հարցաքննության օրվա մասին կհայտնվի լրացուցիչ։
Նշենք, որ Արցախի Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասով, 2-6-րդ հոդվածներով կամ 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որեւէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ`պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Կարծիքներ