Ոստիկաններն այցելում են բոլոր նախընտրական շտաբներ. ոստիկանությունը պարզաբանել է «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Ոստիկաններն այցելում են բոլոր նախընտրական շտաբներ. ոստիկանությունը պարզաբանել է «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարության կապակցությամբ, թե «ոստիկանության որոշ ծառայողներ մտել են իրենց շտաբների տարածքներ, ինչի իրավունքը չունեն»: ՀՀ ոստիկանության պարզաբանումը. 

««Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարություն է տարածել, որ ոստիկանության որոշ ծառայողներ մտել են իրենց շտաբների տարածքներ, ինչի իրավունքը չունեն: Հայտնում ենք, որ իրենց տարածքները սպասարկող ոստիկանության ծառայողներն այս օրերին այցելում են բոլոր նախընտրական շտաբներ, շտաբի պետերին հանձնում անձնական տվյալներով իրենց այցեքարտերը ու խնդրում նրանց կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելու նպատակով: Այս գործողությունները ոստիկանության գործառույթների շրջանակում են և առաջին հերթին բխում են նախընտրական շտաբների շահերից և ուղղված են դրանց բնականոն գործունեության ապահովմանը: Իսկ վերոհիշյալ  հայտարարության կապակցությամբ ոստիկանությունում իրականացվում են ուսումնասիրություններ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում