ԱՄՆ-ն Ուկրաինայում իրավիճակի սրման մեջ Չինաստանի հնարավոր մասնակցության նշաններ չի տեսնում
ԱՄՆ-ն առայժմ որևէ նշան չի տեսնում, որ Չինաստանը որևէ կերպ ներգրավված կլինի Ուկրաինայում իրավիճակի սրման մեջ։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ամերիկացի լրագրող Գրետա վան Սաստերնի հետ շաբաթ օրը հրապարակված հարցազրույցում, որը կցուցադրվի այսօր՝ նրա «Full Cat Press» հեռուստածրագրով։
«Մենք որևէ նշան չենք տեսնում, որ Չինաստանը կներգրավվի դրանում որևէ նշանակալից դերով», - ասել է Քրիբին:
Ամերիկյան գերատեսչության ներկայացուցիչը նաև պնդել է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման դեպքում, բացի տնտեսական պատժամիջոցներից, ռուսական կողմի մեկուսացումը կմեծացվի։ «Կարծում եմ, որ չինացիները նույնպես դա հաշվի են առնում»,- ասել է նա։
Կարծիքներ