Սաուդյան Արաբիայում փայտ հավաքելու գնացած և կորած տղամարդուն 3 օր անց մահացած են հայտնաբերել անապատում՝ նամազ անելու դիրքով ( լուսանկարներ)

Սաուդյան Արաբիայում փայտ հավաքելու գնացած և կորած տղամարդուն 3 օր անց մահացած են հայտնաբերել անապատում՝ նամազ անելու դիրքով ( լուսանկարներ)

Սաուդյան Արաբիայում մի տղամարդ նամազի՝ մահմեդական աղոթքի դիրքով մահացած է հայտնաբերվել անապատում: Նշվում է, որ տղամարդն օրեր առաջ գնացել էր փայտ հավաքելու և կորել, գրում է Daily Mail պարբերականը:

40-ամյա Դհուվայի Համուդ ալ-Աջալենը Ռիյադ նահանգի Վադի ալ-Դավասիր բնակավայրի իր տնից անհետացել էր նախորդ շաբաթ` հինգշաբթի օրը: Ոստիկանությունը սկսել է փնտրել նրան և միայն երեք օր հետո գտել մահացած` անապատի կենտրոնում:

Փրկարար խումբը երկար փնտրելուց հետո տղամարդուն գտել է նրա մեքենայից մի քանի մետր հեռավորության վրա: Տեղում գտնված մեքենան փայտով լի է եղել, ինչը վկայում է, որ տղամարդը կարողացել է փայտ հավաքել ընտանիքի համար:

Մահացած տղամարդը գտնվել է մահմեդական աղոթքի «սուջուդ» դիրքում, ինչը ստիպել է համացանցով նրան տեսած բազմաթիվ մարդկանց աղոթել տղամարդու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում