Գերմանիայի հակահետախուզության ղեկավարը կարծում է, որ Ռուսաստանը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունն արտասահմանում

Գերմանիայի հակահետախուզության ղեկավարը կարծում է, որ Ռուսաստանը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունն արտասահմանում

Գերմանական հակահետախուզության ղեկավար Թոմաս Հալդենվանգը կարծում է, որ Ռուսաստանը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը արտերկրում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Funke մեդիա խմբի կողմից հրապարակված հարցազրույցում :

«Մենք նկատում ենք, որ Ռուսաստանը ակտիվացրել է իր գործողությունները»,- ասել է Հալդենվանգը։ Նրա խոսքով՝ գերատեսչության փորձագետները Բունդեսթագի ընտրությունների նախաշեմին քարոզարշավի ընթացքում ազդեցություն գործադրելու փորձեր են նկատել։

Նա կարծում է, որ Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության գործով դատավճռի լույսի ներքո պարզ է դարձել, թե ինչ կոշտ մեթոդների են ռուսական կառույցները դիմում արտասահմանում։ Հալդենվանգը նշել է, որ լրտեսությունն ավելի ու ավելի է դառնում իշխանության ցուցադրություն: 

Ռուսական կողմը բազմիցս հերքել է Գերմանիայում հաքերային հարձակումների իրականացմանը մասնակցության մեղադրանքները։ Գերմանիայի իրավապահ մարմիններից ոչ մեկը որևէ ապացույց չի ներկայացրել Մոսկվայի հետ կիբերհանցագործների կապերի վարկածը հաստատող։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում